«Նապոլին» հաղթեց «Յուվենթուսին» եւ 6-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը
«Նապոլին» 6-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Իտալիայի գավաթը՝ հաղթելով Թուրինի «Յուվենթուսին»։
Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում առանց հանդիսականների տեղի ունեցած եզրափակիչում նեապոլյան թիմն առավելության հասավ հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում՝ 4։2։
«Յուվենթուսից» առաջինը մոտեցավ Պաուլո Դիբալան, որի հարվածից հետո սեյվ կատարեց դարպասապահ Ալեքս Մերետը։
«Նապոլիից» Լորենցո Ինսինյեն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, իսկ «Յուվենտուսի» երկրորդ հարվածը ձախողեց Դանիլոն։
«Նապոլիից» Մատեո Պոլիտանոն, Նիկոլա Մաքսիմովիչը եւ Արկադիուշ Միլիկը եւս գրավեցին մրցակցի դարպասը։
«Յուվենթուսից» Լեոնարդո Բոնուչին ու Աարոն Ռեմսին վտահ իրացրին հարվածները։
Հիմնական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։
Կարծիքներ